News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հայաստանի ճանապարհներին արագության տեսագրանցման սարքերի թիվը կարող է ավելանալ: Այդ մասին մայիսի 20-ին լրագրողներին հայտնել է Ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը:   

Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում դիմում է տեսախցիկների ցանցի օպերատորին` «Սեքյուրիտի Դրիմ» ընկերությանը, որոնք նոր տեսախցիկներ են տեղադրում անհրաժեշտ վայրերում: «Այժմ ես դարձյալ նման անհրաժեշտություն եմ տեսնում: Մենք այնքան կավելացնենք տեսախցիկների թիվը, որքան կպահանջվի», - ասել է նա: Առանց վճարման կայանման համար տուգանքների ամենաթողության մասին հարցին Հակոբյանը պատասխանել է. «Կայանատեղիում ավելորդ րոպեի համար ոչ մեկին չեն տուգանում: Իսկ եթե ինչ-որ տեղ չի կարելի կանգնել, բայց ինչ-որ մեկն այնուամենայնիվ ուզում է կայանել, դա չի նշանակում, թե նրան կարելի է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ