News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Գագաթնաժողովի մասնակից երկրների առաջնորդները պայմանավորվել են  «քննարկել АСЕАН-ի, ԵԱՏՄ-ի եւ Շանհայյան համագործակցության կազմակերպության միջեւ փոխշահավետ համագործակցության հնարավորության հարցը», ասված է փաստաթղթում:

Բացի այդ, գագաթնաժողովի մասնակիցները համաձայնել են  «АСЕАН-ում քննարկել Ռուսասանի առաջ քաշած առաջարկը ԵԱՏՄ-ի եւ АСЕАН-ի միջեւ ազատ առեւտրի համընդհանուր գոտու ստեղծման հեռանկարների համատեղ հետազոտություն անցկացնելու վերաբերյալ»:

Կողմերը նաեւ մտադիր են ջանքեր գործադրել զգալիորեն ավելացնելու Ռուսաստանի եւ АСЕАН-ի միջեւ առեւտրի ծավալը, մասնավորապես «նպաստել բարենպաստ պայմանների ստեղծմանը տնտեսական գործունեության համար ներդրումային եւ գործարար մթնոլորտի փոխադարձ բարելավման, առեւտրական ռեժիմների թեթեւացման» միջոցով եւ «ուսումնասիրել համագործակցության հնարավորությունները Ռուսաստանի եւ АСЕАН-ի միջեւ ենթակառուցվածքային նախագծերի ֆինանսավորման ընդլայնման նպատակով»:

Ելույթ ունենալով Ռուսաստան- АСЕАН գագաթնաժողովի առաջնորդների հանդիպմանը գործարար ֆորումի ներկայացուցիչների հետ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության եւ АСЕАН-ի ազատ առեւտրի գոտին կարող է հայտնվել մոտակա հեռանկարում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:  

«Կարծում եմ, որ հնարավորություն կա հեռանկարում Եվրասիական միության եւ АСЕАН-ի միջեւ ազատ առեւտրի ընդհանուր գոտու ստեղծման, դրա գործարկումը կարող էր մեր ներդրումը դառնալ Ասիախաղաղօվկիանոսյան ազատ առեւտրի գոտու ձեւավորման մեջ», — ասել է Պուտինը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ