News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հայաստանի տնտեսական դաշտը նորմալ կարելի էր համարել, երբ  Վրաստանից կապիտալի ներհոսք լիներ Հայաստան, բայց չկա։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախաձեռնող խմբի անդամ Ստեփան Մարգարյանն՝ անդրադառնալով վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ կոռուպցիայի, անարդյունավետ ծախսերի ու մենաշնորհների դեմ պայքար ծավալելու հայտարարությանը։

«Վստահությունը քաղաքական կատեգորիա չէ, որ ես ասեմ՝ վստահում եմ այս հայտարարության իրագործմանը, թե ոչ, պիտի մի քիչ սպասենք տեսնենք՝ ինչ է լինելու հայտարարությունից հետո»,-ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ Հովիկ Աբրահամյանի նախկինում արված որոշ հայտարարություններ կատարվել են, սակայն դժվարացավ օրինակ հիշել։ «Ինչ որ բաներ, բնականաբար, արվել են,  բայց ես չեմ կարող ասել՝ Հովիկ Աբրահամյանն ինչ հայտարարել՝ արել է, այդպես չի լինի։  Եթե գործունեության վերլուծություն եք ուզում, դա այլ ժամանակի քննարկելու հարց է»։

Ստեփան Մարգարյանի խոսքով, այս մասշտաբով հայտարարություն դեռեւս չէր եղել. «Այս հայտարարությունը կարծես թե այլ ելք չի թողնում ինչ որ բան անելու համար։ Կարծես թե սկսել է անել քայլեր, հանձնարարականներ կան որոշակի ուսումնասիրություններ անելու վերաբերյալ։ Ես մասնակցել եմ վերջին հանդիպմանը։ Առաջարկություններ ենք ներկայացրել։ Ես համարում եմ՝ դա  աշխատանքների սկիզբն է, թե որքան կշարունակվի, ես չեմ ուզում մտնել գուշակությունների դաշտ, կանցնի որոշ ժամանակ, կխոսենք»։

Հարցին, թե ինչու շաքարավազի, դիզվառելիքի շուկայում այլ  ներկրողներ չեն հայտնվում, եթե  վարչապետը վստահեցնում է, որ  այս դաշտում մենաշնորհներ չեն գործում, նա պատասխանեց․ «Ես ուրիշ բանաձեւ ունեմ մենաշնորհների վերաբերյալ։ Ներսում տնտեսական վիճակը մենաշնորհային խաղերի կանոնների պահպանման ոլորտում կհամարեմ նորմալ, երբ որ կսկսվի որոշակի կապիտալի ներհոսք Վրաստանից դեպի Հայաստան։ Այն վիճակում, որում Հայաստանը գտնվում է ֆորմալ առումով, պիտի գրավիչ լինի վրացական կապիտալի համար։ Հայաստանում ցանկացած արտադրանք ունի հսկայական 200-300 միլիոնանոց շուկա՝ առանց մաքսային սահմանների, մենք ԵՏՄ-ի անդամ ենք, նույն Վրաստանի համար բավականին բարդություններ կան Ռուսաստանի հետ հարաբերություններում, թեեւ Եվրոպայի հետ կապված փոքր-ինչ հեշտացված տարբերակներ կան, բայց նրանք չունեն այդ չափորոշիչները, հետեւաբար  սպասելի էր, որ հենց մենք վերջնականապես ԵՏՄ անդամ դառնանք, գոնե  կապիտալի որոշակի ներհոսք պետք է տեղի ունենար, բայց չեղավ, դա նշանակում է՝ մեզ մոտ ինչ-որ բան այն չէ»։

Թե ինչը այն չէ, պատգամավորը հստակ չնշեց։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ռուսաստանից Հայաստան փոխանցումների ծավալը նվազել է 50%-ով. Կենտրոնական բանկ
Ավետիսյանը վստահեցրեց, որ միտումն ավելի շատ կապված է տնտեսական գործոնների հետ...
Դոլարն ու եվրոն մի փոքր արժեւորվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 30-ին, կազմել է...
Արտահանողները պետք է հաշվի առնեն հայկական դրամի արժեւորումը որպես ռիսկի գործոն. Կենտրոնական բանկ
Նա բացատրեց, որ առաջարկը գերազանցում է պահանջարկին...
Համաշխարհային բանկը հաստատել է ՀՀ-ին ուղղված 116 մլն դոլարի վարկը՝ ուղղված բարեփոխումներին
ԶՔԳ-ն ներառում է Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի...
ԿԲ նախագահ. Մարտին Հայաստանում արձանագրվել է 1,2 տոկոս գնանկում
Վերջինս շարունակում է կրել որոշ կարճաժամկետ գործոնների ազդեցությունը՝ պարունակելով էական անորոշություններ տնտեսական աճի կայունության...
Ամենաշատ