News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իր գործունեության 25 տարում «Քվանտ» վարժարանը Հայաստանին ավելի քան 2000 շրջանավարտ է տվել, որոնցից շատերը մասնակցել եւ հաղթել են ազգային եւ միջազգային համբավավոր օլիմպիադաներում եւ մրցույթներում: Այդ մասին, ելույթ ունենալով վարժարանի  25-ամյակին նվիրված միջոցառմանը, հայտնել է Հայաստանի կրթության փոխնախարար Կարինե Հարությունյանը: 

Նրա խոսքով, 25 տարում «Քվանտը» դարձել է ոչ միայն Հայաստանի լավագույն դպրոցներից մեկը, այլեւ ճանաչված գիտական եւ նորարական կենտրոն: Այժմ այնտեղ ավելի քան  600 աշակերտ է սովորում:

Հանդիսավոր արարողության ընթացքում, որը նվիրված էր վարժարանի  25-ամյակին, ԵՊՀ-ի ռեկտոր Արամ Սիմոնյանի հրամանով մի քանի ուսուցիչ պարգեւատրվել է ԵՊՀ-ի ոսկեզօծ շքանշանով, ուրիշները պատվոգրեր են ստացել: «Քվանտի» աշխատակիցներին ոսկե շքանշաններով պարգեւատրել է նաեւ Կրթության նախարարությունը:  Վարժարանը նաեւ Վիկտոր Համբարձումյանի անվան հուշամեդալ է ստացել եւ  «Երեւանի դրոշ» շքանշան Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրամանով:

Վարժարանի փոխտնօրեն Լեւոն Ասատրյանը լրագրողներին պատմել է, որ «Քվանտը» Հայաստանում առաջին ոչ պետական դպրոցն է դարձել:    1991-ին վարժարանը կազմված է եղել ավագ դպրոցի մի քանի դասարանից: Հետո նոր դասարաններ են բացվել եւ շուտով դպրոցը սկսել է ընդունել նաեւ հինգերորդ դասարանցիների: Արդեն երեք տարի  «Քվանտը» ընդունում է նաեւ առաջին դասարանցիների` մտադիր լինելով ապահովել շարունակական կրթությունը   1-ից մինչեւ 12-րդ դասարան: Ավագ դասարանների աշակերտներն այսօր չորս հոսքի են բաժանվում` ֆիզմաթ, տնտեսագիտություն, քիմիա /կենսաբանություն եւ հումանիտար գիտություններ:

Միքայել Սարգսյանն արդեն 4-րդ տարին սովորում է «Քվանտում» եւ այս տարի արդեն    10-րդ դասարան է տեղափոխվում` տնտեսագիտական հոսք:   NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա նշել է, որ նախկինում սովորում էր այլ մասնավոր դպրոցում, այնուամենայնիվ, «Քվանտ» վարժարանը նրա համար իսկական բացահայտում է դարձել:   Նա մտածում էր, որ նոր դպրոցում իրեն կստիպեն միայն սովորել` մոռանալով ընկերներին եւ հոբբիները, բայց պարզվել է, որ իրականում այդպես չէ, հետո էլ սովորելն ավելի հետաքրքիր է եղել, քան նա կարծում էր: Ինչ վերաբերում է գիտելիքներին, սկզբում նրան թվացել է, որ ինքը հետ է մնում համադասարանցիներից, բայց հետո նրան հաջողվել է լրացնել բաց թողածը: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ