News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Rambler&Co-ի բաժնետեր Ալեքսանդր Մամուտը Forbes-ում գրել է, թե ինչ է պատրաստում կտակել իր զավակներին: Նրա խոսքով, դա գումար չէ, այլ «ուրիշ մի բան», քանի որ «հոր բարիքը քամուն տալը հազիվ թե կարող է արժանի կյանք վարելու հնարավորություն տալ»:

«Բնականաբար, ես ինչ-որ բան երեխաներիս կկտակեմ, որը կկարողանա ապահովել նրանց նվազագույն կարիքները, բայց չի փչացնի նրանց»,- գրել է գործարարը:

Մամուտը նաեւ կարծիք է հայտնել, որ երեխային մշտական դժվարություններ են անհրաժեշտ, քանի որ հենց այդպես է «դաստիարակվում ունակությունը՝ անելու ոչ թե այն, ինչ ուզում ես, այլ այն, ինչ հարկավոր է, այսինքն՝ կամք»:

Միլիարդատերի խոսքով, սերը, սիրած գործն ու հաջողությունը «բանկային հաշվի զրոներով չեն չափվում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ