News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Լեհական «Օսվենցիմ» թանգարանում, որտեղ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին տեղակայված է եղել հայտնի «մահվան ճամբարը», զարդերով լի գաղտնարան-գավաթ են գտել: Այս մասին Sputnik Polska-ին տված հարցազրույցում պատմել է թանգարանի մամուլի կենտրոնի աշխաատակից Պավել Սավիցկին:

«Գավաթի մեջ ոսկե մատանի եւ շղթա կար՝ կտորով փաթաթված, որպեսզի հարվածի դեպքում չզնգան: Դրանց վրա առկա դրոշմակնիքի համաձայն, այդ իրերը պատրաստվել են Լեհաստանում, 1921-1931 թվականներին»,- պատմել է Սավիցկին:

Նա նշել է, որ գավաթը, ամենայն հավանականությամբ, «սեւ օրվա համար» պահել է հրեական ծագմամբ լեհուհի, որը հետագայում հոլոքոստի զոհ է դարձել: Գավաթի տիրուհու անունը, սակայն, հայտնի չէ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ