News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Հայաստանի ճանապարհային ոստիկանության պետ Արմեն Հակոբյանը հայտարարել է, թե հանրության շրջանում արագաչափերից օբյեկտիվ դժգոհություն չկա, «համայնքների ղեկավարները, կոլեկտիվներն իրենք են դիմում, խնդրում են ուղղակի տեղադրել արագաչափ»։

«ՉԻ» - Իշխանություններն էլ, հասկանալի է, մեծ խանդավառությամբ շտապում են կատարել ժողովրդի խնդրանքը։ Չէ որ ժողովրդի ծառաներն են։ Բայց երբ, օրինակ, այդ նույն «համայնքների ղեկավարները, կոլեկտիվները» խնդրում են, որ պետական կառույցները նորոգեն այդ նույն համայնքների ենթակառուցվածքները, իշխանությունները, չգիտես ինչու, նույն խանդավառությունը չեն ցուցաբերում։ Բացի, իհարկե, ճանապարհներից։ Արագաչափ տեղադրելուն զուգահեռ անպայման նաեւ վերանորոգում են ճանապարհի այդ հատվածը, որովհետեւ քարքարոտ ճանապարհին դրված արագաչափից «քյար չկա», ոչ մեկը չի կարող արագ քշել, հետեւաբար՝ տուգանքներ էլ չեն լինի:
Ի դեպ,՝ չի բացառվում, որ համայնքապետերը հենց այդ նպատակով էլ խնդրում են արագաչափեր տեղադրել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Ամենաշատ