Երեւանի 24-ամյա բնակիչ Դավիթ Թ.-ն մայիսի 20-ին գլխի հրազենային վնասվածքով տեղափոխվել է Երեւանի «Աստղիկ» բժշկական կենտրոն: NEWS.am-ին հիվանդանոցից տեղեկացրին, որ ահազանգը ստացել են մայիսի 20-ին ժամը 17:00-ի սահմանում, երիտասարդին հիվանդանոց են տեղափոխել ծայրահեղ ծանր վիճակում:
Այս պահին էլ երիտասարդի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր: Նա Վերակենդանացման բաժանմունքում է, ունի ուղեղի վնասում:
Դեպքի հանգամանքները պարզվում են: