News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային զինծառայող Ռոման Հարությունյանը, որը գտնվում է ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալում, արդեն կարողանում է բժիշկների օգնությամբ քայլել:  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց նրա հարազատներից տիկին Զոյան: Նրա խոսքով,  Ռոմանի վիճակն արդեն լավ է, նա ապաքինվում է, սակայն, դեռ շուտ է դուրս գրելու մասին խոսելը: Ռոմանին հարազատները դեռ չեն հայտնել նույն ավտովթարից մահացած եղբոր՝ Ռուսլանի մասին:

Նույն ավտովթարից տուժած նրա մյուս եղբայրը՝ Արկադին, արդեն մեկ ամիս է դուրս է գրվել հոսպիտալից, սակայն, դեռ բժիշկների հսկողության տակ է:

Երեւան-Մեղրի ավտոճանապարհին մարտի 9-ին ուշ երեկոյան վթարի ենթարկված պայմանագրային երեք զինծառայողներ` Արկադի, Ռուսլան եւ Ռոման Հարությունյանները եղբայրներ են, Արկադին եւ Ռոմանը տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են ՀՀ ՊՆ Կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, իսկ նրանց երրորդ եղբայրը` Ռուսլանը մահացել է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ 2016թ. մարտի 9-ին 23:00-ի սահմաններում, դեռեւս չբացահայտված հանգամանքներում, Երեւան-Մեղրի 80-րդ կմ-ում «Օպել» մակնիշի (վարորդ՝ 30-ամյա Կ. Կ.) ավտոմեքենան դուրս է եկել երթեւեկելի մասից եւ մոտ 250 մետր գլորվել է ձորը, ինչի հետեւանքով Կ. Կ.-ը եւ ուղեւոր, 35-ամյա Վ. Ղ.-ը տեղում զոհվել են:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է քննություն:

Տպել
Ամենաշատ