Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 20-ին, ժամը 23.29-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի «Գյուղտեխնիկա» կոչվող տարածքում գտնվող փայտի արտադրամասում:
Դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արագ արձագանքման խումբը եւ ութ մարտական հաշվարկ. հայտարարել է հրդեհի բարդության «3-րդ աստիճան»:
Հրդեհը 1-ին եւ 2-րդ տեղամասերում մեկուսացվել է ժամը 02.07-ին, 3-րդ եւ 4-րդ տեղամասերում՝ ժամը 02.52-ին, մարվել՝ 04.51-ին:
Այրվել է Յ. Ա.-ին պատկանող «Ագրո Սերվիս» ԲԲԸ-ի մոտ 1500 հակ անասնակեր եւ շինության տանիքի կառուցատարրերը՝ 1300 ք.մ: