News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Իսրայելին, նաեւ «Լիկուդ» շարժումին տիրացել են վտանգավոր ծայրահեղականներ, որոնք սասանում են մեր ընդհանուր տունը ու սպառնում նրա բնակիչներին: Այս մասին հայտնել է Մոշե Յաալոնը, որը հեռանում է պաշտպանության նախարարի պաշտոնից, հայտնում է http://9tv.co.il-ն:

«Հույս ունեմ, որ թե աջ, թե ձախ հայացքների տեր լայն հասարակությունը կգիտակցի արմատական փոքրամասության կողմից քաղաքական կենտրոնի զավթման հետեւանքների վտանգավորությունը ու կպայքարի դրա դեմ»,-ասել է Յաալոնը հրաժեշտի մամուլի ասուլիսում:

Ընդ որում նա հայտնել է, որ միայն ժամանակավորապես է հեռանում քաղաքականությունից: Հիշեցնենք, որ Իսրայելի պաշտպանության նախարար Մոշե Յաալոնը մայիսի 20-ին հայտնել է իր հրաժարականի ու քաղաքականությունից հեռանալու մասին: Նա իր որոշումը բացատրել է վարչապետ Բինյամին Նեթանյահուի նկատմամբ վստահության կորուստով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ