News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավում է արձանագրվել: Այս մասին, մայիսի 20-ին, Շուշիում ՀՀ-ում գործող մի շարք բանկերի ղեկավարների հետ հանդիպման ժամանակ նշել է Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:

ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Արցախում բանկային համակարգի  հետագա զարգացման հետ կապված որոշ հարցեր:

ԱՀ գործադիր իշխանության ղեկավարը նշել է, որ առանց բանկային համակարգի զարգացման անհնար է զարգացած  տնտեսություն ունենալ: Այս առումով, Ա. Հարությունյանը կարեւորել է հատկապես վերջին տարիներին Արցախի տնտեսության մեջ բանկային կապիտալի կայուն ներգրավումը, ինչը հնարավորություն է ընձեռել մի շարք ոլորտներում զարգացման լուրջ առաջընթաց գրանցել:

«Ուրախալի է արձանագրել, որ մեր բոլոր արդեն կայացած ձեռնարկությունները հիմնադրվել եւ զարգացել են բանկային կապիտալի ներգրավման շնորհիվ: Կարծում եմ՝ կառավարության եւ բանկերի միջեւ անցած տարիների ընթացքում ձեւավորված ամուր եւ վստահելի համագործակցությունը խոստումնալից ապագա ունի, եւ նման հանդիպումները մեզ հնարավորություն են տալիս կառուցողական մթնոլորտում միասին քննարկելու ընթացիկ եւ ապագա ծրագրերը: Կառավարությունը շարունակելու է անհրաժեշտ դեպքերում հնարավորինս աջակից լինել ձեռնարկատերերին իրենց ֆինանսական խնդիրների կարգավորման հարցերում: Այդ ճանապարհով կկարողանանք արագ տեմպերով զարգացնել տնտեսությունը՝ երաշխավորելով պետության սոցիալ-տնտեսական ու անվտանգային հիմքերի ամրությունը»,- ասել է վարչապետը եւ հավելել, որ Արցախում գործող բանկերի մասնաճյուղերը զգալիորեն զարգացրել են սպասարկման ծառայությունները:

Հանդիպմանը մասնակից՝ բանկերի ներկայացուցիչները շնորհակալություն են հայտնել գործադիր իշխանության ղեկավարին՝ բանկային համակարգի նկատմամբ կառավարության կողմից մշտապես ցուցաբերվող ուշադրության եւ աջակցության համար: Նրանք իրենց պատրաստակամությունն են հայտնել շարունակել ակտիվ մասնակցություն ունենալ Արցախի տնտեսության զարգացման ծրագրերում: Ըստ ՀՀ բանկերի ներկայացուցիչների՝ Արցախում ֆինանսական ռիսկերը բավարար են նոր ներդրումային ծրագրեր իրականացնելու եւ վարկավորման նոր փաթեթներ առաջարկելու համար:

Վարչապետի եւ ՀՀ բանկերի ներկայացուցիչների  հանդիպմանը մասնակցում էր ԱՀ  ֆինանսների նախարար Սպարտակ Թեւոսյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Բիզնեսի վերաֆինանսավորման հատուկ առաջարկ՝ Բիբլոս Բանկ Արմենիայից
Ֆինանսավորումը և արտոնությունները տրամադրվում են թե՛ գրավով, թե՛ անգրավ վարկերը Բիբլոս Բանկ Արմենիա տեղափոխելիս...
Ամիօ բանկը թողարկում է պարտատոմսեր
ՀՀ դրամով առաջին թողարկման պայմաններին սպասեք շուտով...
Արդշինբանկ ՓԲԸ-ն հայտարարել է բիզնես վարկերի վերաֆինանսավորման նոր վարկատեսակի գործարկման մասին
Հաճախորդները կարող են 20 մլն ՀՀ դրամից սկսած և առավելագույնը 1 մլրդ ՀՀ դրամ կամ համարժեք արտարժույթ կազմող իրենց բիզնես վարկերը տեղափոխել...
Ամենաշատ