News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Միջազգային պաշտոնյաների սիրախոսությունները ինքնավստահություն են հաղորդում Ալիեւին: Այդ մասին ասված է Foreign Policy Journal պարբերականի հոդվածում, որի գրվել է Բիլլ Բարթոնի եւ Լուա Տոխտրոպի կողմից: Հոդվածում ասվում է. 

«Ապրիլի սկզբին, մինչ Նեւադայի նահանգի Վեհաժողովի նախագահ Ջոն Հեմբրիքը Ադրբեջանում եղբայրանում էր Իլհամ Ալիեւի հետ, վերջինս ռազմական հանցագործություններ էր կատարում ԻԼԻՊ-ի նմանությամբ: 

Ապրիլի 1-ին Ալիեւի ուժերը հարձակվեցին հայերով բնակեցված Արցախի վրա, որը հայտնի է նաեւ որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:  Ալիեւը հարձակվել էր նաեւ այն պատճառով, որ իրեն աջակցում էին այնպիսիք, ինչպիսին խոսնակ Հեմբրիքն է, որը աբսուրդ որոշումներ է անցկացնում ի փառս Ալիեւի նավթային բռնապետության:   

Ճակատագրի հեգնանքով, ամերիկացի որոշ օրենսդիրներ Ալիեւի վարչակարգը գովում են հենց հանդուրժողականության համար: Նյու Մեքսիկոյի նահանգի սենատի ղեկավար Մերի Քեյ Փեյփինը, որը Բաքվում հաճախակի հյուր է, փաստաթուղթ է անցկացրել, որը Ադրբեջանը գովում է որպես կրոնական ներդաշնակության ուտոպիա: Դա 2015-ին էր, երբ,  10 տարի էր անցել դարձյալ ԻԼԻՊ-ի ոճով Ջուլֆայի առասպելական գերեզմանատան ոչնչացումից հետո, որն աշխարհում միջնադարյան խաչքարերի խոշորագույն հավաքածուն էր: 

Փեյփինը միակը չէ: Վերջերս Յուտայի նահանգի սենատոր Ջին Դեւիսը Ադրբեջանը կոչել էր հանդուրժողական պետություն, իսկ Այդահոյի նահանգի կոնգրեսը նույնիսկ ներկայացրել է, բայց չի անցկացրել, ադրբեջանամետ հռչակագիր: 

Պատահական չէ, որ այդ անվնաս հայտարարությունները հետեւել են Ադրբեջան ուղեւորություններին, որտեղ ճանապարհորդության համար ամեն ինչ վճարված էր: 

Ոմանք Ադրբեջանին իրենց աջակցության մեջ նույնիսկ ավելի հեռուն են գնում: Թեննեսիից հանրապետական կոնգրեսական Ջո Թաունսին կաշառակերության համար են մեղադրել: Թեննեսիում Ալիեւի երկրորդ նվիրլյալը կոնգրեսական Սթիվեն Կոհենն է, նախկինում նա ուղղակի Ադրբեջանի խոսափողն էր: Բայց հետո սկսել է նմանակել Ադրբեջանի վարչակարգի գրաքննությանը: Ապրիլին նա Twitter-ում արգելափակեց իր հակառակորդներին հայերին ագրեսոր անվանելուց հետո: 

Ալիեւը նաեւ միջազգային նվիրյալներ ունի, ինչպես օրինակ ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավար եւ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնի հավակնորդ Իրինա Բոկովան, որը ընդունել է Ադրբեջանի բռնապետի առատաձեռն նվիրատվություննները եւ նրան թույլ է տվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի հարթակներն օգտագործել քարոզչության համար: 

Ադրբեջանի լոբբին  միայն Բաքվում ընդունելությունների հրավերները եւ թանկարժեք նվերները չեն, ադրբեջանցի պաշտոնյաները մի պետությունից մյուսն են մեկնում` վատ իրազեկված քաղաքական գործիչների շրջանում հասնելով անվնաս թվացող հայտարարությունների ժողովրդավարության, համագործակցության եւ հարգանքի վերաբերյալ: Ոմանք համաձայնում են էթիկետից ելնելով: 

Նեբրասկայի նահանգապետ Փիթ Ռիկետսը, Յուտայի նահանգապետ Գերի Հերբերտը, Օրեգոնի նահանգի ներկայացուցիչ Վել Հոյլը, Այդահոյի նահանգի նահանգապետ Բաչ Օտտերը, Ալյասկայի սենատի ներկայացուցիչ Քեւին Մեյերը, ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Չենոն, Արիզոնայի նահանգապետ Դուգ Դյուսին, Ջորջիայի նահանգապետ Նաթան Դիլը. ահա ոմանք նրանցից, ովքեր ստորագրել են անմեղ թվացող հայտարարությունների տակ: 

Քաղաքականության մեջ նման հայտարարություններն ընդամենը խորհրդանշական չեն: Նման փաստաթղթերը, նույնիսկ քաղաքական գործիչների անձնական կարծիքները Ադրբեջանի ԶԼՄ-ներ են նետվում երկու պատճառով: Դրանցից մեկը` ադրբեջանցի ժողովրդին ցույց տալ, որ նրա կառավարությունը կարող է ուժգնորեն ազդել  ԱՄՆ-ի վրա: Երկրորդ պատճառը` Միացյալ Նահանգներում Ադրբեջանին աջակցության տպավորություն ստեղծել:  Այդ ամենն օգնում է լուծել այլախոհների հարցերը եւ խաղարկել հակահայկական խաղաթուղթը: Դրանով Ալիեւի կլանը զբաղվել է տարիներ շարունակ` հայերին մեղադրելով Ադրբեջանի  բոլոր խնդիրների համար: 

Տեսնելով Ադրբեջանի ապրիլին կատարած ռազմական հանցագործությունները եւ Ադրբեջանի ռազմատենչ պահվածքը 1994-ին հրադադարի պահից ի վեր, ամերիկացի պաշտոնյաները չպետք է աջակցեն Ադրբեջանի արյունալի վարչակարգին ոչ որոշումներով, ոչ էլ նույնիսկ նամակներով, հակառակ դեպքում այդ պաշտոնյաները պատասխանատու կլինեն այդ բոլոր հանցագործությունների համար»:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամերիկացի կոնգրեսականները նախատեսում են Ադրբեջանի դեմ պատժամիջոցների մասին օրինագիծ ներկայացնել
Օրինագիծը կոչ է անում Բայդենի վարչակազմին ԱՄՆ օրենսդրության շրջանակում 180 օրվա ընթացքում որոշում կայացնել անձանց այս խմբի դեմ պատժամիջոցների մասին, ներառյալ «Մագնիտսկու օրենքը»
Կովկասում Ադրբեջանի կողմից ավտորիտար ագրեսիայի ավելացման ակնհայտ հնարավորություն կա. Freedom House
Freedom House-ը նշել է, որ Բաքուն ճանապարհ է հարթել սեպտեմբերյան հարձակման համար...
Ադրբեջանում ընդդիմադիր ակտիվիստին դատապարտել են 6 տարվա ազատազրկման թմրանյութերի գործով
Բաքվի դատարանը 6 տարվա ազատազրկման է դատապարտել ընդդիմադիր ակտիվիստին...
Ադրբեջանում տեղի են ունեցել խուզարկություններ եւ ձերբակալություններ Toplum TV օնլայն-հեռուստաալիքում. ԶԼՄ
Ադրբեջանում զանգվածային ձերբակալություններ են կատարվել...
Մենք պետք է վճռական անհամաձայնություն հայտնենք Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին. ԱՄՆ պետդեպարտամենտ
Վճռական անհամաձայնություն Ադրբեջանում լրագրողների բռնաճնշումներին...
Ադրբեջանի իշխանությունները շարունակում են հետապնդել լրագրողներին
Բաքվի դատարանը ինը տարվա բանտարկության է դատապարտել լրագրողին...
Ամենաշատ