News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մայիսի 20-ին Լիբանանի Անտոնին համալսարանում կազմակերպվել էր Հայաստանին նվիրված օր:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառման մեկնարկից առաջ Հայ կաթողիկե պատրիարքական փոխանորդ, Բեյրութի թեմի առաջնորդ Գեւորգ եպս. Ասատուրյանի կողմից համալսարանի տարածքում գործող եկեղեցում մատուցվեց պատարագ:

Միջոցառման մասնակիցներին եւ լիբանանահայությանը տեսաուղերձով դիմեց ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը: Ցուցադրվեցին տեսանյութեր Հայաստանի, հայ եկեղեցու եւ մշակույթի, ինչպես նաեւ տարբեր բնագավառներում համաշխարհային ճանաչում վայելող հայ գործիչների մասին:

Ելույթներով հանդես եկան Հայկազյան համալսարանի նախագահ Փոլ Հայդոստյանը եւ Լիբանանի խորհրդարանի անդամ Հակոբ Բագրատունին:

Եզրափակիչ ելույթով հանդես եկավ Լիբանանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը: Դեսպանը շնորհակալություն հայտնեց կազմակերպիչներին՝ շեշտելով նմանատիպ միջոցառումների անցկացման կարեւորությունը, ինչը լավ առիթ է ընձեռնում սեփական երկիրն ու ժողովուրդը ներկայացնելու համար: Դեսպանն անդրադարձավ հայ ժողովրդի պատմությանը, սեփական ինքնության պահպանման համար մղված պայքարին, Արցախի գոյամարտին եւ նորօրյա անկախ Հայաստանի արձանագրած հաջողություններին: Դեսպան Մկրտչյանը հույս հայտնեց, որ այսօրինակ միջոցառումները շարունակական բնույթ կստանան։ Նա անդրադարձավ Լիբանանի հայ համայնքի դերակատարությանը, երկրի քաղաքական, հասարակական եւ մշակութային կյանքում ունեցած ներդրմանը, ինչպես նաեւ ազգային ինքնության պահպանման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին:

Միջոցառման ավարտին դեսպանը շրջայց կատարեց համալսարանի տարածքում ներկայացված տաղավարներում, ծանոթացավ ցուցադրվող ավանդական ասեղնագործության նմուշներին:

Տպել
Ամենաշատ