News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, որը կալանավորված է «զինված խմբի» գործով, մայիսի 20-ին, տեղափոխվել է Ավագյան բժշկական կենտրոն։ Նրա առողջական վիճակը վատացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է նրա փաստաբան Ստեփան Ոսկանյանը։

«Վերջին շրջանում անընդհատ ջերմություն ուներ, որը երկար ժամանակ չէր իջնում, ստորին վերջույթներում ցավեր ուներ, սրտի աշխատանքն էր վատացել։ Դիմում ներկայացրեցինք տեղափոխել էին Ավագյան  բժշկական կենտրոն, հետազոտություն են իրականացրել, որից հետո կրկին տեղափոխվել է մեկուսարան»,-ասաց Ստեփան Ոսկանյանը։

Վերջինս նշեց, որ պաշտպանյալի առողջական վատթարացման մասին մշտապես բարձրաձայնել են,ս ակայն քյալ չի կատարվել։

«Մենք միշտ ասել ենք առողջական վիճակի վատթարացման մասին՝ ե՛ւ դատական նիստերի ժամանակ, ե՛ւ մեր բողոքներում, ե՛ւ միջնորդություններ ենք ներկայացրել դատաքննական մարմին, որ ադ մարդու առողջական վիճակը ոչ մի ձեւով հնարավոր չի ոչ բարելավվել, ոչ էլ  կոնսերվատիվ բուժում ապահովել։ Միշտ փորձել ենք  խափանման միջոցը փոխել, բայց որեւէ քայլ այդ ուղղությամբ չի կատարվել»,-ասաց Ոսկանյանը:

Նշենք, որ Վահան Շիրխանյանը կալանավորվել է 2015թ. դեկտեմբերի 21-ին «զինված խմբի» գործով։ Նա մեղադրվում է խմբի պարագլուխ Արթուր Վարդանյանի հետ հանցավոր համագործակցության մեջ, կոնկրետ հանձնառություն և դերակատարություն ունենալու մեջ: Անազատության մեջ գտնվելով՝ Վահան Շիրխանյանը ոտքից վիրահատվել է:

Տպել
Ամենաշատ