News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


Վրաստանի եւ Աբխազիայի սահմանին Խուրչա գյուղում սպանությունը արձանագրել են այնտեղ տեղադրված անվտանգության տեսախցիկները: Վրացական «Ռուսթավի 2» հեռուստաալիքը հրապարակել  է միջադեպի տեսագրությունը, որը վերցվել էր անվտանգության տեսախցիկից: Տեսագրության վրա ձայն չկա, այն   1 րոպե 48 վայրկյան է տեւում: Դրանում երեւում է, թե ինչպես է մարդկանց կուտակման վայր վազում չորս տղամարդ:  Նրանք հարձակվում են մի մարդու վրա, նա ընկնում է, իսկ ականատեսները սկսում են փախչել:  Դրանից հետո բոլոր չորսը փախչում են դեպքի վայրից:  

Աբխազիայի ռազմական դատախազությունը քրեական գործ է հարուցել Աբխազիայի Պետանվտանգության ծառայության սահմանային ջոկատի զինվորականի նկատմամբ Վրաստանի քաղաքացու կանխամտածված սպանության համար, հայտնում է Աբպազիայի Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:  

Գերատեսչության վարկածով, մայիսի 19-ին երկու տղամարդ, փորձելով առանց փաստաթղթի անցնել սահմանը, կանգնեցվել են սահմանապահների կողմից:   Խախտողներից մեկը, ենթարկվելով, որոշել է հետ գնալ, իսկ երկրորդը` անսթափ վիճակում լինելով, փորձել է խեղդել սահմանապահին, հայտնել է հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսեյ Լոմիան:  Աբխազիայի պետանվտանգության ծառայության աղբյուրների վարկածով, սահմանապահը ստիպված է եղել զենք կիրառել, երբ հարձակվողը բռնել է նրա օձիքից:   

Վրաստանի Պետական անվտանգության ծառայության տեղեկության համաձայն, միջադեպին չորս զինված անձ է մասնակցել, որոնք հրազենից մահացու վիրավորել են Օտխոզորիային:  Տուժածը, որը միջադեպի հետեւանքով բազմաթիվ վնասվածքներ է ստացել ստամոքսի հատվածում, բուժօգնության ծառայության կողմից հասվել է հիվանդանոց, որտեղ հետագայում մահացել է: Օտխոզորիան բախում է ունեցել սահմանապահների հետ, որոնք նրան թույլ չեն տվել Աբխազիա մթերքներ տանել, պնդում են սպանվածի հարազատները:   

Աբխազիայի գլխավորբդատախազությունը դիմել է հանրապետության ՆԳՆ, որպեսզի Անդրկովկասում Կայունության եւ անվտանգության ժնեւյան բանավեճերի շրջանակում, որոնք տեղի կունենան 2016-ի հունիսի 14-15-ին, տվյալ փաստի վերաբերյալ Վրացական մարմիններից նյութեր ստանա հետաքննության ընթացքում օգտագործելու համար: Դա կապված է այն բանի հետ, որ Աբխազիայի հետաքննական մարմինները ապացույցներ հավաքելու սահմանափակ հնարավորություններ ունեն, որովհետեւ դեպքը տեղի է ունեցել Վրաստանի սահմանին:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ