News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Աղվեսի ձագը փրկվել է գետնանշի յուղով տարայի թակարդն ընկնելուց հետո, հայտնում է Gazeta-ն` վկայակոչելով The Mirror-ին:

Գետնանուշ  անունով փոքրիկ  աղվեսը, որն ընդամենը երեք շաբաթ առաջ էր ծնվել, հայտնաբերվել է Մեծ Բրիտանիայի հարավում Ուիլտշիրի կոմսության դիակիզարանի տարածքում. նա փորձում էր  տարան ջարդել` հարվածելով գերեզմանաքարին:   

Վայրի կենդանիների փրկության Creatures in Crisis կազմակերպության ղեկավար,  40-ամյա Քեվին Դրյուն տեղ է հասել եւ աքցանի օգնությամբ տարան հանել է կենդանու գլխից: 

Մասնագետի խոսքով, կենդանին երկար էր մնացել տարայում եւ եթե այն ժամանակին չհանեին գլխից, աղվեսը կարող էր շնչահեղձ լինել: 

Նա նշել է, որ մեծ հաջողություն էր այն, որ տարան պլաստիկե էր, ոչ թե ապակե: 

Ներկայումս կենդանուն հոգ են տանում կազմակերպության շենքում եւ պատրաստվում են մոտ ժամանակներս դարձյալ բաց թողնել բնության գիրկ: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ