News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկու շաբաթից հստակ պարզ կլինի, թե ծախսերի ինչ կրճատումներ կլինեն կառավարությունում:  Այս մասին այսօր` մայիսի 21-ին, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը «Պարզ կլինի, թե ինչ ձեւով ենք կրճատելու կառավարության ծախսերը եւ կանցնենք գործողությունների: Երեք շաբաթ ժամանակ ենք տվել, որ նախարարություններից առաջարկեն, թե ինչ կրճատումներ կարելի է անել իրենց մոտ:  Ամենամեծ կրճատումներ լինելու են 2017թ. պետական բյուջեի նախագծում, որպեսզի մենք ունենանք հնարավորինս ավելի օպտիմալացված  բյուջե եւ ծախսերը լինեն ավելի արդյունավետ: Արտաբյուջեները նույնպես վերանայում ենք, որպեսզի կրճատվեն: Վերանայելու ենք ծախսերի արդյունավետությունը: Կրճատումների հետ սոցիալական դժգոհությունների առաջացումը եւս չենք բացառում, դա էլ ենք հաշվի առել, բայց պետք է առաջ գնանք, եթե նախարարության մի վարչությունում կան մարդիկ, որոնցից մեկը լավ է աշխատում, մեկը վատ, վատ աշխատեղը մնում ա ի՞նչ անի: Ով լավ աշխատում է, թող աշխատի, ով չէ` թող հեռացնեն: Կրճատվելու են նաեւ նախարարությունների ճոխ ծախսերը, ուսումնասիրություններ են գնում, մենք հանձնարարել ենք, որ բոլոր նախարարները գործուղումների գնան էկոնոմ կլասով: Ժամանակին չի եղել նման սահմանափակում, բայց հիմա այսօրվա իրավիճակն հաշվի առնելով պետք է ամեն ինչ ծախսել արդյունավետ: Կրճատումներ կլինեն նաեւ ԱԳՆ-ում, ՊՆ-ում, ոստիկանությունում»,-ասաց վարչապետը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ