News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Երեւանի քաղաքապետարանը որոշել է կրճատել Էրեբունի-Երեւան միջոցառումների բյուջեի ծախսերը՝ հաշվի առնելով վերջին դեպքերը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի քաղաքապետարանի Մշակույթի բաժնի վարիչ Էմին Թորոսյանը. « Երեւանի քաղաքապետը որոշում է կայացրել  բյուջեի որոշակի կրճատման հաշվին միջոցներն ուղղել համապատասխան ոլորտում որոշակի բաներ ձեռք բերելուն: Բյուջեի ծախսերը կրճատելով նաեւ որոշակի ծրագրային փոփոխություններ տեղեր կունենան, բայց այնպես կարվի, որ աննկատ լինեն: Հիմնականում նախատեսած ծրագրերը շատ փոփոխությունների չեն ենթարկվի»:

Հարցին՝ Էրեբուն-Երեւան  միջոցառումների  ծրագիրը հիմնականում չի փոփոխվում եւ ամեն տարի միջոցառումների ծրագիրը նույնն է լինում, ինչով է պայմանավորված, Էմին Թորոսյանը պատասպխանեց, որ չի կիսում այդ կարծիքը, յուրաքանյուր տարի լինում են փոփոխություններ, որոնք շատ ակնհայտ են.

«Չեմ կիսում այն կարծիքը, որ փոփոխություն չկա,  յուրաքանչյուր տարի էլ փոփոխություններ լինում են՝ նոր մատուցմամբ, նոր երանգներով: Ամեն տարի նոր ծրագրով են կազմակերպվում միջոցառումները»,-ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ