News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Հիրոսիմա այցը պատերազմի բնույթի մասին մտորելու լավ հնարավորություն է: Այս մասին G7-ի գագաթաժողովին մասնակցելու նպատակով Ճապոնիա կատարելիք այցից առաջ հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման, որի հետ հարցազրույցը ցուցադրել է ճապոնական NHK հեռուստաալիքը:

«Իմ այցի նպատակն է՝ ոչ միայն դիմել անցյալին, այլեւ հաստատել, որ պատերազմի ժամանակ անմեղ մարդիկ  են զոհվում բոլոր կողմերից: Մենք պետք է անենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի փորձենք նպաստել խաղաղությանն ու երկրների միջեւ երկխոսությանը: Մենք պետք է շարունակենք ձգտել առանց միջուկային զենքի աշխարհ ունենալուն»,- Օբամայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը:

Միաժամանակ, Օբաման հաղորդել է, որ մտադիր չէ ներողություն խնդրել միջուկային ռմբակոծություններից տուժածներից:

«Կարեւոր է խոստովանել, որ պատերազմի թեժ պահին առաջնորդները կարող են ցանկացած որոշում կայացնել: Հարցեր տալն ու դրանք ուսումնասիրելը պատմաբանների գործն է: Ես պաշտոնավարում եմ արդեն 7.5 տարի եւ գիտեմ, որ յուրաքանչյուր առաջնորդ շատ լուրջ որոշումներ է կայացնում, հատկապես՝ պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Օբաման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ