News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Նոր հետազոտության արդյունքների համաձայն, մագելանյան պինգվինները կենդանական աշխարհի ամենահավատարիմ սիրահար զույգերն են:

Ըստ zooclub.ru-ի, գիտնականները 30 տարի շարունակ Արգենտինայի հարավային ափերին հետեւել են այս պինգվիններին՝ հայտնաբերելով, որ սրանց զույգերը հավատարիմ են մնում միմյանց երկար տարիներ՝ չնայած ձմեռային միգրացիայի ժամանակ կարող են իրարից հազարավոր կիլոմետրեր հեռու գտնվել:

«Այս թռչունների կապը պարզապես անհավանական է: Նրանք ձմեռային միգրացիայի ժամանակ հսկայական տարածություն են անցնում, իսկ զուգավորման շրջանում վերադառնում են միեւնույն բույնը՝ նույն զուգընկերոջ մոտ»,- պատմել է Արգենտինայի Ազգային հետազոտական խորհրդից Պաբլո Գարսիա Բորբորօղլուն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ