News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխող Արդարություն եւ զարգացում (ԱԶԿ) կուսակցության նախագահի թեկնածու Բինալի Յըլդըըմը խոստացել է շարունակել ահաբեկչության դեմ պայքարն այնքան ժամանակ, մինչեւ բոլոր քաղաքացիներն իրենց լիարժեք անվտանգ զգան: Այս մասին նա հայտարարել է կուսակցության արտահերթ համագումարում ունեցած ելույթում:

«Հարցնում են, թե երբ են ավարտվելու գործողությունները: Հայտարարում եմ, որ դրանք կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ ապահովվի մեր ժողովրդի լիարժեք անվտանգությունը, մինչեւ ավարտվեն մեր քաղաքացիների վրա հարձակումները»,- ասել է նա:

Ըստ ՏԱՍՍ-ի, Յըլդըրըմն «ազգին կոչ է արել չանհանգստանալ, քանի որ Թուրքիան կազատվի այդ ահաբեկչական սպառնալիքից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ