News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն որոշում է կայացրել խորհրդային հուշարձանները պահել Ժուլյանի օդանավակայանի բաց հրապարակներից մեկում:

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի», նրա խորհրդական Դմիտրի Բելոցերկովեցը պարզաբանել է, որ հուշարձանների պահպանման համար վայրը պետք է ընտրեր քաղաքային խորհուրդը, բայց այն մինչեւ հիմա որոշում չի կայացրել, այդ պատճառով Կլիչկոն պահպանման ժամանակավոր վայրի մասին կարգադրություն է ստորագրել:

Քաղաքապետի խորհրդականի խոսքով, ներկայում բանակցություններ են ընթանում Ազգային ավիացիոն համալսարանի հետ՝ խորհրդային շրջանի նրանց հուշարձանների ցուցանմուշների շարքը հարստացնելու ուղղությամբ:

Այդպիսի թանգարաններ են ստեղծվել Բալթյան երկրներում եւ Լեհաստանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ