News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կանադական Ֆորտ ՄաքՄյուրեյ քաղաքը, որի բնակիչներին անտառային հրդեհների պատճառով տարհանել են, կարող են գրավել արջերը: Այս մասին հաղորդում է Վեստին:

Ալբերտայի համալսարանի պրոֆեսոր Լի Ֆութի խոսքով, անտառները, որոնք արջերի բնակության բնական միջավայրն են, այս շրջանում այրվել են, եւ գիշատիչները ստիպված են մտնել մարդկանց բնակավայրեր: Նրանց կարող է գրավել հատկապես մարդկանց թողած սննդի հոտը: «Մարդկանց բացակայությունը կարող է արջերին մղել մտնել վայրեր, որոնցից նրանք նախկինում փախչում էին»,- ասել է մասնագետը:

Նրա խոսքով, երբ մարդիկ վերադառնան իրենց տները, հասուն արջերը կհեռանան, քանի որ մարդկանց մեջ վտանգ են տեսնում: Սակայն քոթոթները կարող են հիշել այն վայրերը, որտեղ անվճար ուտելիք է եղել, եւ ցանկանալ վերադառնալ:

Ալբերտա նահանգի անտառներում շուրջ 40 հազար արջեր կան: Ներկայում հատուկ պարեկները շրջում են լքված քաղաքի փողոցներով՝ արջերի փնտրելով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ