News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը


Զբոսաշրջիկները, որոնք երկշաբաթյա նավային զբոսանք էին անցկացնում Ավստրալիայի ափերի մոտ` Ջերալդթոնից դեպի Բրում, Գիշատիչների ծովախորշում Դերք-Հարթոգ կղզու մոտ անսովոր տեսարանի ականատես են դարձել: Ավելի քան 70 վագրային շնաձուկ երկու ժամում խժռել է կետի մարմինը` ուշադրություն չդարձնելով վեց մետրանոց նավակների վրա, որոնցում 15 մարդ է եղել, հայտնում է Lenta-ն:  

Զբոսաշրջային Eco Abrolhos ընկերության աշխատակիցները անօդաչու սարքերի եւ ստորգետնյա տեսախցիկների օգնությամբ նկարահանել են շնաձկների ճաշը բոլոր մանրամասներով եւ տեսանյութը տեղադրել են Facebook-ի իրենց էջում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ