News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ժամանել է Բրյուսել՝ ԵՄ-ի ու «Արեւելյան գործընկերություն» ծրագրի երկրների արտգործնախարարների հանդիպմանը մասնակցելու համար:

ԵՄ արտգործնախարարների հանդիպումը Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի ու Ուկրաինայի իրենց գոծընկերների հետ կկայանա մայիսի 23-ին

«Սա շատ կարեւոր հանդիպում է՝ անցած տարի Ռիգայում կայացած երկու գագաթնաժողովների ու հաջորդ տարի ծրագրվող գագաթնաժողովի մեջտեղում»,- հանդիպումից առաջ լրագրողներին ասել է ԵՄ արտաքին քաղաքականության հարցերով ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

Նա շեշտել է, որ ԵՄ-ի համար խիստ կարեւոր է պահպանել հավասարակշռությունը «դեպի հարավ ու դեպի արեւելք մեր մտադրությունների միջեւ»

Տարբեր հարցեր, նույնիսկ եթե դրանք դուրս են մնում հիմնական լրահոսից, շարունակում են առաջնահերթ մնալ Եվրամիության օրակարգում, հավաստիացրել է Մոգերինին՝ հավելելով, որ «խոսքը մեր աշխատանքի մասին է Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ, որոնց նախագահներին ես հանդիպել եմ անցած շաբաթ Վիեննայում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանն ու ԵՄ առևտրի գծով հանձնակատարը անդրադարձել են «Խաղաղության խաչմերուկ» նախագծին
Զրուցակիցներն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացին, տարածաշրջանային տրանսպորտային...
Հայաստանին ԵՄ-ում ոչ ոք չի սպասում. Արմեն Աշոտյան
Երկրում շարունակվող համաժողովրդական ընդվզումների ֆոնին Նիկոլ Փաշինյանը բաց չի թողել առիթը՝ մեկնելու հերթական գործուղման, այս անգամ՝ Կոպենհագեն,...
ՀՀ կառավարությունը պատրաստ է տարբեր ոլորտներում զարգացնելու և խորացնելու համագործակցությունը ԵՄ-ի հետ. ՏԿԵՆ փոխնախարար
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե...
Շառլ Միշելը նշել է Վրաստանի վարչապետի եւ նախագահի հետ հեռախոսազրույցի մասին
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Կոբախիձեի եւ Զուրաբիշվիլու հետ...
Եվրամիությունը հնարավոր է՝ սառեցնի ԵՄ-ին միանալու Վրաստանի դիմումը. Financial Times
Եվրոպացի պաշտոնյաների պնդմամբ՝ Թբիլիսիի հետ բանակցությունների մեկնարկն, ըստ ամենայնի, Բրյուսելն անորոշ ժամանակով կհետաձգի…
ԵՄ առաքելությունն ավելի շատ բան է անում Հայաստանի հարեւանների՝ ՌԴ-ի, Ադրբեջանի եւ Իրանի դեմ. ՌԴ ԱԳՆ
Բացահայտ սադրիչ գործունեություն ԵՄ առաքելության կողմից...
Ամենաշատ