News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Հայաստանի 2015-ի պետբյուջեի պակասորդը կտրուկ աճել է, իսկ նոր ծախսերը օգնել են պահպանել տնտեսական ակտիվությունը: Այս մասին մայիսի 23-ին հայտնել է ԿԲ ղեկավար Արթուր Ջավադյանը 2015-ի պետբյուջեի կատարման հարցերով խորհրդարանական հանձնաժողովի լսումների ժամանակ:

Նրա խոսքով, պակասորդն աճել է, որովհետեւ 2014-ի համեմատ 2015-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի եկամուտները կրճատվել են 0.5 տոկոսային կետով (մինչեւ 23.1 տոկոս), իսկ ծախսերը աճել են 2.4 տոկոսային կետով՝ կազմելով ՀՆԱ 27.9 տոկոսը: 2014-ին ՀՆԱ-ի նկատմամբ պետբյուջեի պակասորդի հարաբերակցությունը կազմել է 1.9 տոկոս: 2015-ին այն ծրագրված էր 2.3 տոկոս, բայց շատ ավելին է եղել՝ 4.8 տոկոս: ՀՆԱ-ի նախատեսվածից շատ ավելի ցածր աճի պայմաններում (տնտեսական աճը կազմել է 3 տոկոս՝ 4.1 տոկոսի փոխարեն) դրա նկատմամբ պետական պարտքը տարեվերջին հասել է 48.7 տոկոսի: Միաժամանակ կրճատվել է առեւտրի բացասական բալանսը, դրա հետ մեկտեղ նաեւ ընթացիկ հաշվի պակասորդը՝ 4.6 տոկոսային կետով՝ մինչեւ ՀՆԱ 2.6 տոկոս: Եվ այսպես, դոլարով արտահայտված՝ ներկրումը կրճատվել է 26. 5 տոկոսով ( մինչեւ 3 մլրդ 254 մլն դոլար), իսկ արտահանումը միայն 3.9 տոկոսով ( մինչեւ 1 մլրդ 487 մլն դոլար): «Ընդհանուր առմամբ Հայաստանի ֆինանսական ցուցանիշները կառավարելի սահմաններում են»,- միաժամանակ վստահեցրել է Ջավադյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Converse Markets. Արտարժույթի փոխանակման առցանց հարթակ՝ Կոնվերս Բանկի իրավաբանական անձ հաճախորդների համար
Ներկայացնել փոխարկման պատվեր հաճախորդի կողմից առաջարկվող փոխարժեքո...
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ