News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանը Ռուսաստանից կստանա երկու ռադիոլոկաացիոն հակակարկտային կայաններ: Այս մասին մայիսի 23-ին ԱԺ-ում ասել է ԱԻՆ փոխնախարար Հայկարամ Մխիթարյանը ՝ 2015-ի պետբյուջեի կատարման մասին զեկույցում, որի շուրջ քննարկումները անցնում են ԱԺ հանձնաժողովների նիստերում:

Մխիթարյանի խոսքով կայանները բավականին լավ վիճակում են գտնվում ու փոխանցվելու են առանց հայկական կողմի որեւէ ծախսի: Ռադիոլոկացիոն կայաններից մեկը տեղադրվելու է Շիրակի մարզում, մյուսը՝ Արարատի դաշտավայրում՝ հնի փոխարեն: Կայանների շնորհիվ հնարավոր կդառնա արդյունավետորեն հետեւել կարկտային ամպերի տեղաշարժին, դրանց վրա հակակարկտային իոնային թնդանոթներից կրակելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ