News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Բրիտանական  Daily Mail թերթը հայտնել է ուղեւորներին չվերթներից հանելու ամենատարօրինակ պատճառները:  

Ցուցակի մեջ մտել է վերջին դեպքը, որը տեղի էր ունեցել Փենսիլվանիայի համալսարանի պրոֆեսոր Գվիդո Մենցիոյի հետ American Airlines ինքնաթիռում: Տնտեսագետը հավասարումներ էր լուծում, բայց նրան մերձավորարեւելյան ահաբեկչի տեղ էին դրել: Մենցիոյից բողոքել էր նրա դիմաց նստած ուղեւորուհին, բայց արդյունքում պրոֆեսորին  թույլատրել էին վերադառնալ իր տեղը, հայտնում է  Gazeta-ն:  

2011-ին հոլիվուդյան հայտնի դերասան Ալեք Բոլդուինին չվերթից հանել էին հեռախոսը անջատելուց հրաժարվելու (դերասանը բառային Words With Friends խաղ էր խաղում) եւ անձնակազմի նկատմամբ կոպտության համար: Միջադեպը տեղի է ունեցել    American Airlines-ի ինքնաթիռում:

2011-ի սեպտեմբերին Greenday խմբի վոկալիստ Ջո Արմսթրոնգին հանել են ինքնաթիռի սրահից «չափազանց» ներքեւ իջեցված տաբատի համար:  2013-ի մայիսին American Airlines-ի ինքնաթիռը ստիպված է եղել չնախատեսված վայրէջք կատարել, որովհետեւ ուղեւորներից մեկը հրաժարվում էր դադարել  երգել Ուիթնի Հյուսթոնի    I Will Always Love You երգը:

2011-ի մարտին Horizon Air-ի ուղեւորին խնդրել են ինքնաթիռից իջնել    «չափից ավելի երկար» ոտքերի պատճառով: Բորտուղեկցորդները պնդում են, որ տղամարդն արգելափակում էր անցումը, միաժամանակ նրանք հրաժարվել էին ուրիշ տեղ նստեցնել նրան: Հետագայում ավիաընկերությունը ուղեւորից ներողություն էր խնդրել: 

2016-ի ապրիլին մահմեդական ուղեւոր Հաքիմ Աբդուլին հանել էին   Southwest Airlines-ի չվերթից, որովհետեւ նրա պատճառով ուղեկցորդուհին   իրեն «անհարմարավետ» էր զգում: 2015-ի օգոստոսին կինը ստիպված էր եղել լքել  United Express ինքնաթիռը, որովհետեւ հրաժարվել էր իր շանը տեղավորել տեղափոխող պայուսակի մեջ, իսկ   2014-ի նոյեմբերին  US Airways չվերթից հանել էին «անկառավարելի» խոզին եւ նրա տիրուհուն:   

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ