News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Պետ է կոռուպցիայի առաջացման պատճառները թվարկել, հետո տեսնել, թեայդ ուղղությամբ ինչ է արված. եթե պետական կառավարման համակարգը սոցիալապես պաշտպանված չէ, իսկ պաշտոնյան չի ստանում այն աշխատավարձը, որը հնարավորություն կտա իր անձնական կարիքները բավարարել, այդ ռիսկը միշտ լինելու է: Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ փոխնախագահ Արմեն Ալավերդյանը:

«Ես չեմ կարծում, որ պաշտոնյաներն այնքան անմիտ ու անգրագետ են, որ հայտարարագրում է մեծ գումարներ, դրա հիմքերը չունի: Հաստատ իմացեք, որ հիմքերը ունի»,-ասաց նա:

Անդրադառնալով դիտարկմանը, որ հայտարարագրված ունեցվածքի եւ նրանց եկամուտների միջեւ ահռելի տարբերություն կա, Ալավերդյանն արձագանքեց. «Պետական պաշտոնյաներն ավելի լավ է հայտարարեն իրենց եկամուտները, պետությունը իմանա, որ իրենք այդքան եկամուտ ունեն, որ հետո հսկենք, տեսնենք, թե այդ եկամուտներն ինչի վրա ծախսվեց: Երկրորդ՝ եթե պետական պաշտոնյան ընդհանրապես չի հայտարարագրում իր եկամուտները, դա ավելի վտանգավոր է»:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղից պաշտոնյաների եկամուտները, Ալավերդյանն ասաց. «Միշտ էլ այդ հարցը դրվում էր՝ ինչ-որ պահից մենք պե՞տք է հարց բարձարցրենք, թե որտեղից այդ եկամուտները: Պատկերացրեք, օրենքում հնից եկած եկամտի աղբյուրի հետ կապված չկա պահանջ, իսկ ընթացիկ եկամուտը պետք է ցույց տան՝ որտեղից:

Ես չեմ կարծում, որ եթե մի պաշտոնյա փող է հայտարարագրել, դա կոռուպցիայի հետ նույնանուն է: Ես կոռուպցիան ավելի շատ տեսնում են այնտեղ, որ կա պաշտոնյա, որը պարզապես կարողանում է իր բոլոր ծախսերը հոգալ եւ այդ ամենի համար ծախսել ընամենը 2 մլն դրամ»,-ասաց ՊԵԿ փոխնախագահը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոսկու գրավադրմամբ սպառողական վարկ ունեցողների պարտավորությունները ներելու որոշման արդյունքում կնքվել է 469 որոշում
Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության՝ շարունակվում է որոշման շահառու...
Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 10-ին, կազմել է…
«Ալկոհոլային արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգն ուժի մեջ է մտնում հուլիսի 1-ից
Տեսչական մարմինը հորդորում է ալկոհոլային խմիչքներ արտադրողներին իրենց...
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ