Մայիսի 21-ին, ժամը 19.20-ին, 33-ամյա Էռնա Ս.-ն ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում է տվել, որ թիվ 5 երթուղու միկրոավտոբուսում իր պայուսակից գողացել են դրամապանակը, որի մեջ եղել է գումար եւ զեղչի քարտեր:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի բաժանմունքի ծառայողները ժամը 19.40-ին Երեւանի Մամիկոնյանց փողոցի եւ Ազատության պողոտայի խաչմերուկից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 55-ամյա Արամայիս Թ.-ին, ով խոստովանել է գողությունը:
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է հետաքննություն: