News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հարցում, մինչեւ առաջիկա խորհրդարանական եւ նախագահական ընտրությունները, կարող են շրջադարձային պահեր լինել: Այդ մասին հոկտեմբերի 1-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Նոր ժամանակներ» կուսակցության առաջնորդ Արամ Կարապետյանը:

«Առաջին դեպքում կարող են ստիպել կողմերին պայմանագիր կնքել: Երկրորդ դեպքում, Ադրբեջանը կարող  է հասնել նրան, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկվեն Թուրքիան կամ Իրանը: Բայց այդ, փոփոխությունը նշանակելու է վերադառնալ այսպես կոչված «օկուպացված» տարածքներին»,- կանխատեսել է Կարապետյանը:

Բացի այդ, նա նշել է, որ ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ Արեմուտքը Հայաստանի համար «Ցյուրիխ-2» ծրագիր է պատրաստում. «Դրա վկայությունը Հայաստանի խորհրդարանի նախագահ Հովիկ Աբրահամյանի այցն է Շվեյցարիա: «Ցյուրիխ-2» ձեւաչափում Հայաստանին կառաջարկեն հանձնել շրջանները, բացել սահմաններն ու դրա դիմաց գումար ստանալ»:

Կարապետյանի կարծիքով, Մեդվեդեւի՝ Հայաստան անօգուտ այցից հետո, գործընթացը ղեկավարում է ԱՄՆ-ը. «ԱՄՆ-ը եւ Եվրոպան ուշադիր հետեւել են Սարգսյանին, երբ նա Թուրքիայի հետ ստորագրում էր արձանագրությունները, ապա գնաց Ֆրանսիա եւ նրան քարկոծեցին: Նրանք մտածեցին՝ եթե մարդը արձանագրություններ է ստորագրում, իսկ ազգը գնում է նրա հետեւից, թող ուրեմն Մեդվեդեւը կատարի իր առաքելությունը: Այսինքն, եթե անգամ Մեդվեդեւի բարեկամական խորհուրդներից հետո Սարգսյանը ստորագրի, միեւնույն է, դա ոչինչ չի նշանակում, իրավիճակը փոխվել է: Ահա թե ինչու ԱՄՆ-ը որոշեց նախաձեռնությունը վերցնել իր ձեռքը»:

Կարապետյանը նշել է նաեւ, որ տվյալ պահին Հովիկ Աբրահամյանը Շվեյցարիայում մեկ այլ առաքելություն է իրականացնում, ստուգում է ընդդիմության բանկային հաշիվները. «Այդուհանդերձ, դա Շվեյցարիան է»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթուղթ
«Գարդման, Շիրվան, Նախիջևան» համահայկական միության՝ Մարաղայի կոտորածի 32-րդ տարելիցին նվիրված նամակը տարածվել է որպես ՄԱԿ-ի պաշտոնական...
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Ամենաշատ