News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը


Երեւանի Վերին Շենգավիթի 2-րդ փողոցի 16 տան տանիքն այսօր՝ մայիսի 23-ին  ամբողջությամբ պոկվել է փոթորիկից: (ֆոտոռեպորտաժ)

«Ահավոր քամի էր, փոթորիկ էր, նման բան չէինք տեսել: Հենց սկսվեց, ես տանն էի, վազելով դուրս եկա որովհետեւ տունը կիսաքանդ է, կարող էր փլվել: Դրսում անկյունում կանգնած էի, տեսնեմ՝ քամուց տանիքը պոկվեց, ընկավ»,- NEWS.am-ին պատմեց Վարդուհի Արթինյանը:

Արթինյանները կիսաքանդ տանն ապրելու վախից վերջերս տեղափոխվել են վարձով բնակության, բարեբախտաբար, երեխաներ չեն եղել տանը: 8-հոգանոց ընտանիքը երկար տարիներ է՝ պայքարում է տուն ստանալու համար, սակայն ապարդյուն:

«1996թ. քաղաքաշինության նախարարը որոշում ա տվել մեզ, որ մեր տունն է սա, բայց  հիմա քաղաքապետարանն ասում է՝ չկա նման որոշում, չեն գտնում: Մեզ, որպես վթարային տան բնակիչներ, պետք է բարձրահարկ շենքում բնակարան տային, բայց չեն տալիս, այս տունն էլ գնալով փլվում է, ընտանիքի անդամներից մեկը չկա, որ տուժած չլինի այստեղի առնետներից»,- բողոքեց Վարդուհի Արթինյանը:

Նշենք, որ այսօր ժամը 15:15-ի սահմանում բարձրացած անսպասելի ուժեղ քամուց մայրաքաղաքում տների տանիքներ են պոկվել, ծառեր արմտախիլ եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ