Երեւանում այսօր՝ մայիսի 23-ին, փոթորիկի հետեւանքով Ազգային ժողովի բակում հացենի է արմատախիլ եղել:
Նշենք, որ 15:00-ին սկսած ուժեղ քամին ավերածություններ է գործել Երեւանում եւ հարակից մարզերում: Արմատախիլ են եղել ծառեր, պոկվել են տների տանիքներ, վնասվել են հաղորդալարեր, գազի խողովակներ: Մի քանի տեղում հրդեհներ են բռնկվել: