News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արցախի վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 23-ին խորհրդակցություն է հրավիրել՝ պաշտպանության բանակի եւ շրջանային վարչակազմերի միջեւ աշխատանքների համադրման հետ կապված մի շարք հարցեր քննարկելու նպատակով:

Կառավարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վարչապետը կարեւորել է կառավարման ողջ համակարգի աշխատանքների համապատասխանելիությունը Պաշտպանության բանակի գործունեությանը, որպեսզի հայրենիքի անվտանգության ապահովումն արդյունավետորեն կատարվի: Քննարկելով հայրենիքի պաշտպանության գործում ընդգրկված կամավորներին ֆինանսական աջակցություն տրամադրելու հարցը՝ գործադիրի ղեկավարը շեշտադրել է, որ կառավարությունն անելու է հնարավորինս՝ կամավորների ընտանիքներում սոցիալական լարվածությունից խուսափելու ուղղությամբ:

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են որոշ այլ հարցեր եւս, որոնք վերաբերում էին պաշտպանության բանակի թիկունքային աշխատանքներին: Վարչապետ Հարությունյանը մի շարք հանձնարարականներ է տվել պաշտպանության նախարարին եւ վարչակազմերի ղեկավարներին՝ ընդունված որոշումների պատշաճ իրագործման նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ