Տոբոլսկում նավաշինական գործարանում բեռնանավի ներկման ժամանակ պայթյունի հետեւանքով 2 մարդ է զոհվել:
«Գործարանում բեռնանավ էին ներկում, որը կայանված էր ափին: Ներկման աշխատանքի ընթացքում պայթյուն տեղի ունեցավ: Մեկ մարդ տեղում մահացավ, երկրորդը՝ շտապօգնության մեքենայում: Եվս մեկ մարդ ծանր վիճակում հիվանդանոցում է»,- ՏԱՍՍ-ին հաղորդել են ԱԻՆ-ում: