News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Գիտահետազոտական և փորձարարակոնստրուկտորական աշխատանքներ իրականացնող հայկական «Աստրոմափս» ընկերությունը պետական սահմանների շուրջօրյա տեսահսկման սարք է ստեղծել:

«Պահանջարկը հաշվի առնելով մենք նախագծել ենք սարքը՝ ռազմական ստանդարտներին համապատասխան: Եվ ցերեկվա համար է, եւ գիշերվա: Ջերմադիտակը  մարդկանց ինֆրակարմիր տիրույթում արձակած ճառագայթման հիման վրա կառուցում է ջերմային պատկեր: Բացի այդ՝ մեր սարքը նաեւ կատարում է անընդհատ տեսագրում ռեալ ժամանակում»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց ընկերության տնօրեն Արամ Եդիգարյանը՝ նշելով, որ սարքը կարող է  մարդկանց՝ հայտնաբերել և ճանաչել տարբեր հեռավորություններից  կախված տեսախցիկի տեսակից:

Սարքը, տնօրենի խոսքով, ոչնչով չի զիջում արտասահմանյան նման սարքերին,  ավելին՝ առավելություններ ունի. «Նույն տեսախցիկով, նույն ֆունկցինով արտասահմանյան սարքը երկու անգամ ավելի թանկ է, բացի այդ՝ մենք գտնվում ենք Հայաստանում, իր անսարքությունները անհամամետ շատ արագ կարող ենք վերականգնել որեւէ խնդրի դեպքում»:

Պաշտպանության նախարարությունը հետաքրքրված է «Աստրոմափս» ընկերության արտադրանքով: ՕԴ-2 դիտարկման–տեսագրման օպտիկա-էլեկտրոնային համակարգը նախարարությունում ցուցադրվել է մեկ ամիս առաջ:

«Ես եմ առաջարկել, ինձ հրավիրել են, ցուցադրել եմ, իրենց հետաքրքրել է: Բայց կարգ կա, որին պետք է հետեւեն: Պետք է համեմատություններ անեն, նոր որոշեն, թե որն են գնում: Հիմա որոշում են՝ գնեն, թե ոչ»,- ասաց Արամ Եդիգարյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ