News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ստամբուլում «Արաս» հրատարակչությունը շուտով լույս է ընծայելու Անտուան դե Սենտ-Էկզյուպերիի «Փոքրիկ իշխանը» ստեղծագործության արեւմտահայերեն և համշենահայերեն թարգմանությունները:

Akunq.net-ի փոխանցմամբ՝ «Փոքրիկ իշխանի» արեւմտահայերեն թարգմանությունը կատարել է երկար տարիներ Պոլսո հայոց պատրիարքարանի մամլո խոսնակը եղած Լուիզ Բաքարը, իսկ հայոց լեզվի Համշենի բարբառով թարգմանությունը` «Գոր» ամսագրի խմբագիրներից համշենահայ Մահիր Օզքանը, որի «Համշէնեան պատմուածներ» գիրքը եւս տպագրվել էր «Արաս»-ի կողմից:

«Փոքրիկ իշխանի» համշենահայերեն տարբերակը հրատարակվում է լատինական այբուբենով: Մայիսի 18-ին տպարան հանձնված սույն ստեղծագործությունները հունիս ամսվա առաջին շաբաթվա մեջ արդեն հասանելի կլինեն ընթերցողներին:

Տպել
Ամենաշատ