News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարությանը վերջերս բացասական եզրակացության է տվել ԱԺ-ից ստացված մի օրինագծի, որով նախատեսվում է տարբեր գերատեսչությունների արտաբյուջետային հաշվին հավաքագրված եկամուտները ՀՀ պետական բյուջե ուղղորդելու վերաբերյալ։

Գերատեսչությունների արտաբյուջետային հաշիվներին տարեկան մուտքագրվում է մոտ 35-36 միլիարդ դրամ։ Դրա մեծ մասը՝ մոտ 22 միլիարդ դրամը բաժին է ընկնում ոստիկանությանը։ Ընդ որում, 13.5 միլիարդ դրամը անցած տարի հավաքագրվել է ճանապարհային երթևեկության խախտումների համար գանձված տուգանքներով։ Համեմատության համար նշենք, որ պետբյուջեից ոստիկանությունը տարեկան ստանում Է ավելի քան 60 միլիարդ դրամ։ Արտաբյուջետային ահռելի գումարը ծախսվում է ըստ Էության ոստիկանապետի հայեցողությամբ։

Կառավարությունն, ի դեմս Հովիկ Աբրահամյանի, ցանկանում է «վերցնել» Վովա Գասպարյանից այդ գումարը։ Մեր տեղեկություններով, Վ.Գասպարյանին առայժմ հաջողվել է այդ նախագիծը չեզոքացնել ու նման խոշոր արտաբյաջետային գումարը պահել իր ձեռքում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Փաստ». Ովքեր ում դեմ են դուրս եկել
Այսօրվա իշխանությունների օրոք քաղաքական գործիք դարձած ու երկակի ստանդարտներ կիրառող...
«Փաստ». Եթե իշխանությունը գովերգում է ՄԻՊ-ին, ի՞նչ է դա նշանակում
Փաշինյանի անվան խմբակցության պատգամավորները, խոսքները մեկ արած, մի այլ կարգի գովաբանում, անգամ...
«Հրապարակ». Ոստիկանը պետք է լավ վարձատրվի եւ լավ հագնվի
Հիմա էլ պարզվում է՝ ներքին գործերի նախարարությունը ոստիկանների նոր հանդերձանք է գնում։ 1500 ոստիկանի...
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին՝ Հաղթանակի տոնի առթիվ, այցելելու է «Հաղթանակ» զբոսայգի...
«Ժողովուրդ». «Մի բարձի աշխատեք» պետական համակարգում
Լուսանկարում Բագրատ Վարդանյանն է` ՔՊ-ի փորձագետը, եւ նրա կինը` ԱԺ գործավար Ինեսսա Շահնազարյանը...
«Հրապարակ». Ինչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից
Օրինակ, ապրիլի 30-ից մայիսի 4-ն ԱԺ պատվիրակություն է մեկնել Վաշինգտոն, նախապես պատվիրակության...
Ամենաշատ