News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ մայիսի 27-ին կայանալիք պատմական այցը Հիրոսիմա առաջ է բերել Հարավային Կորեայի դժգոհությունը, գրում է Financial Times-ը:

Հաղորդվում է, որ Սեուլը դժգոհ է, որ Օբաման, ժամանելով Հիրոսիմա, կցուցադրի, որ Ճապոնիան 1945-ին ԱՄՆ ռմբակոծությունների միակ տուժած կողմն է, այնինչ Հարավային Կորեան հայտարարում է, որ Հիրոսիմա եւ Նագասակի քաղաքների վրա նետած ռումբերից տուժել են տասնյակ հազարավոր հարավկորեացիներ, որոնք ռազմական ծառայություն էին իրականացնում Ճապոնիայում կամ ներգրավված էին որպես աշխատուժ:

FT-ը գրում է, որ Հարավային Կորեան նամակ է նախապատրաստել ԱՄՆ նախագահի անունով՝ կոչ անելով Ճապոնիային չներկայացնել որպես ռմբակոծությունների միակ զոհը, ինչպես նաեւ Հիրոսիմայում այցելել ամերիկյան ավիացիայի հարվածներից զոհված հարավկորեացիների հիշատակը հավերժացնող հուշարձանը:

Թերթը նշում է, որ Օբամայի այցի կապակցությամբ դժգոհություն կա նաեւ Ճապոնիայի Օկինավա կղզու բնակիչների շրջանում, որտեղ բողոքի ակցիա է ընթանում ամերիկացու կողմից տեղաբնակ աղջկա սպանության պատճառով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ