News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում մահացել է աշխարհի ամենածեր գետաձին, հայտնում է  «Սեգոդնյա.ua»-ն: Կիեւի կենդանաբանական այգում պատմել են, որ Բրեստա էգ գետաձին մահացել է խաղաղ` քնի մեջ: 

«Նա մեզ ուրախություն եւ սեր է նվիրել ռեկորդային   58 տարի շարունակ: Բրեստան աշխարհի ամենածեր գետաձին էր: Նրա անունն ընդմիշտ կներառվի այն կենանիների ցուցակում, որոնցով հպարտանում են առաջատար կենդանաբանական այգիները», – հայտնել են գազանանոցից:

Բրեստան ծնվել էր Մյունխենդի կենդանաբանական այգում: Այնտեղից Լենինգրադ էր տեղափոխվել, իսկ  1973-ին տեղափոխվել էր Կիեւի կենդանաբանական այգի: Կենդանաբանական այգին խնդրում է ուղարկել Բրեստայի լուսանկարները էգ գետաձիու հիշատակը պահպանելու համար: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ