News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ղարաբաղյան հակամարտության գոտում մշտադիտարկման մեխանիզմների ներդրումից հետո հրադադարի խախտողին պետք կլինի անվանական կոչել: Այս մասին մայիսի 24-ին ասել է ԱԺ փոխոսնակ Էդուարդ Շարմազանովը իր գերմանացի գործընկեր Էդելգարդ Բուլմանի հետ համատեղ ճեպազրույցի ժամանակ:

Հանդիպման ընթացքում հայկական կողմը գերմանական կողմին ներկայացրեց տեղեկություններ Լեռնային Ղարաբաղի զինվորականների ու խաղաղ բնակչության նկատմամբ Ադրբեջանի ագրեսիայի ու հանցագործությունների վերաբերյալ: Հայկական կողմը կարեւոր է համարում խաղաղ կարգավորումը երեք սկզբունքների հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում: Դրա համար պետք է կատարել Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների մասնակցությամբ հանդիպման ժամանակ ձեռքբերված համաձայնությունները, որոնց մասին հայտարարել են նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ղեկավար երը: Այս իմաստով գերմանական կողմը նույնպես ընդունում է այդ առաջարկները, ինչի մասին հայտնել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը, իսկ այսօր էլ՝ Բունդեսթագի փոխխոսնակը, հավելել է նա:

«Մենք կարեւոր ենք համարում վստահության ու հետաքննման մեխանիզմների ներդրումը, քանի որ վստահությունն ու մշտադիտարկումը հնարավորություն կտան հավասարության նշան չդնել երկու կողմերի միջեւ ու բացահայտ ասել, թե ով է խախտել հրադադարը ու ով է լարվածության պատճառը»,- ասել է Շարմազանովը:

Հակամարտությունը պետք է լուծվի ինքնորոշման իրավունքի, նաեւ խաղաղ կարգավորման ու տարածքային ամբողջականության հիման վրա: Միեւնույն ժամանակ բոլորը պետք է հասկանան, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը այլընտրանք չունի, հավելել է Շարմազանովը:

«Կարծում եմ, մշտադիտարկման մեխանիզմների ներդրումից հետո այլեւս կարիք չի լինի խաղաղության կոչեր անել երկու կողմերին, այլ միայն դրանցից մեկին, որը խախտում է հրադադարը»,- շեշտել է նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սարգիս Խանդանյանը մեկնում է Դանիա՝ ԵԱՀԿ ԽՎ բյուրոյի աշխատանքներին մասնակցելու համար
Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 5-րդ…
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ