News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Նոր Զելանդիայի բնակչուհի Սիմոն Անդերսոնը 2 տարի շարունակ Instagram-ում հեռարձակում էր իր նիհարելու գործընթացը: Օգտատերերի աչքի առաջ աղջիկը նիհարել է մոտ 100 կգ, գրում է Mashable-ը:

Անդերսոնը նախագիծը սկսել էր 23 տարեկանում, երբ կշռում էր 169 կգ: Աղջիկը որոշել էր ամբողջովին փոխել իր կյանքը՝ վարքից մինչեւ սննդակարգ:

Instagram-ում նրա ամենահայտնի նկարը նախկին եւ ներկա կերպարների համեմատությունն է:

Այն բանից հետո, երբ աղջիկը 96 կգ նիհարել էր, բաժանորդները գումար էին հավաքել մաշկի թերությունները շտկելու համար: Աղջկան հաջողվել էր գումար հավաքել մաշկը ձգելու եւ կրծքի վիրահատության համար:

Այս պահին Անդերսոնի կյանքին հետեւում է 141 հազար բաժանորդ: Աղջիկն ակտիվորեն առողջ կենսակերպ է քարոզում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ