Գանձակում խարդախության մեղադրանքով ձերբակալվել է Ուկրաինայի քաղաքացի Քիֆայաթ Հասիմովան, որը ներկայացել է որպես Ուկրաինայի դեսպան, մեկենաս եւ աշխատանքի տեղավորման կազմակերպության ղեկավար:
Իրավապահ մարմինների աղբյուրը Report-ին փոխանցել է, որ Հասիմովան աշխատանքի տեղավորելու պատրվակով տարբեր անձանցից տասնյակ հազարավոր մանաթներ է ստացել:
Երկու կանանց եւ մեկ տղամարդու բողոքի հիման վրա Քիֆայաթ Հասիմովան ձերբակալվել է: Տուժածներից երկուսը «Գյանջա» հյուրանոցի աշխատակիցներ են, որտեղ սենյակ է վարձել Հասիմովան: