News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Փաստաբան Գարիկ Գալիկյանն ահազանգում է, որ Լեհաստանի խանութներից մեկում վաճառվում են պահածոններ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է՝ «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին»:

«Փաստորեն իմ 8 տարեկան երեխես իր բուֆետի փողը հավաքում ա, որ սնունդ ու անհրաժեշտ պարագաներ ուղարկի զինվորներին, շատ մարդիկ իրենց վերջին լուման են դնում, որ ինչ-որ կերպ աջակից լինեն սահմանին կանգնած զինվորներին, ու բանից պարզվում է` Լեհաստանի Bielsko Biala քաղաքի խանութներից մեկում վաճառվում են պահածոներ, որոնց պիտակների վրա հայերեն գրված է՝ «Վաճառքի ենթակա չեն, համարվում են զինվորի բաժին»,  իսկ պատվիրատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է: Ի դեպ, աշխատողը, իմանալով որ ընկերս հայ է, խնդրել է թարգմանել պիտակի վրայի գրածը: Ի դեպ, ասեցին, որ այս ամենը զինվորական համազգեստի հետ միասին արժի 500 զլոտի, այսինքն 160 դոլար»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Գարիկ Գալիկյանը՝ հրապարակելով պահածոյի լուսանկարները:

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենք ծանոթ են ահազանգին, արդեն դիմել են Լեհաստանում Հայաստանի դեսպանին, որ համապատասխան քայլեր ձեռնարկվեն, Լեհաստանի իրավապահ մարմինների կողմից պարզաբանվի՝ ո՞վ է վաճառողը, ի՞նչ կերպ են հասել պահածոներն այնտեղ:

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ