Twitter ընկերությունը տեղեկացրել է, որ միկրոբլոգերի ցանցում ռեթվիթի եւ սեփական գրառումները մեջբերելու համար նախատեսված կոճակ կավելանա:
Բացի այդ, ըստ Gazeta-ի, փոխվել են մեկ գրառման մեջ 140 նիշի սահմանափակման պայմանները: Այսուհետ լուսանկարը, տեսանյութը, GIF-ֆայլը, հարցումներն ու մեջբերումները գրառումներում որպես նիշ չեն հաշվվի:
140 նիշի սահմանափակումը գործում է 2006 թվականի մարտից՝ ծառայության հիմնադրումից ի վեր: Twitter-ի գործադիր տնօրեն Ջեք Դորսին հույս է հայտնել, որ այս նորամուծությունները լրացուցիչ օգտատերերի կգրավեն: