News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդում է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին նշել է ԱՄՆ Կոնգրեսական Ադամ Շիֆը: 

«Ամերիկայի Ձայն»-ին տված իր հարցազրույցում Քարնեգիի վերլուծական կենտրոնի փորձագետներից Փիթըր Սթրոնսկին, որը ապրիլյան պատերազմից հետո եղել է Հայաստանում, եւ Վրաստանում, պատմել է տարածաշրջանում տիրող մթնոլորտի մասին:

«Մի քանի պաշտոնյաների հետ զրուցելուց հետո ես այն կարծիքին եմ, որ ապրիլյան բռնությունները ցնցեցին բնակչությանը: Ոչ այն պատճառով, որ նրանք չէին ակնկալում ռազմական գործողությունների բռնկում, այլ պարզապես այն պատճառով, որ իրադարձությունները սպասվածի պես չծավալվեցին: Ինձ հետաքրքրեց Ռուսաստանի հանդեպ առաջացած որոշակի բարկությունը: Թե՛ երկու կողմերին զենք մատակարարելու եւ թե՛ շատերի կողմից ակնկալվող հայերին բարձրաձայն աջակցություն ցուցաբերելու բացակայության համար»:

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ազդեցություն է ունեցել նաեւ Միացյալ նահանգների եւ Ադրբեջանի հարաբերությունների վրա: Այս մասին նշել է կոնգրեսական Ադամ Շիֆը. «Ականատես ենք եղել Ադրբեջանի կողմից ագրեսիայի շատ դրսեւորումների եւ դրանցից թերեւս ամենաակնհայտը շփման գծում շարունակվող արգրեսիվ պահվածքն է, մարդկանց դաժանորեն գլխատումն ու դիակների պղծումը շփման գծում, Ադրբեջանի առանց դրդապատճառների ագրեսիայի դրսեւորումը սահմանին: Հատկապես մտահոգիչ ենդրա մահացու արդյունքները, քանի որ դա կարող էր տանել դեպի պատերազմ: Եվ սահմանագծին հրադադարը հսկող սարքերի տեղադրման հարցում Ադրբեջանի անպատրաստակամության հանգամանքըխորապես մտահոգիչ է Միացյալ Նահանգների համար»:

Փիթըր Սթրոնսկիի խոսքով, թեեւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ուղղակիորեն չի ազդում Միացյալ Նահանգների վրա, այնուամենայնիվ, նրա շահերից է բխում, որ տարածաշրջանում խաղաղություն լինի:

«Ադրբեջանի եւ Հայաստանի հարեւան երկրներից մեկը ԱՄՆ-ի վաղեմի աջակից Վրաստանն է: Այն այժմ դժվար փոփոխությունների միջով է անցնում եւ կասեի, որ հետխորհրդային միության երկրներից այժմ ամենաազատն է: Հայաստանում եւ Ադրբեջանում անկայունությունը ազդում է Վրաստանում ներդրումների չափի եւ երկրում էներգիայի ու ֆիզիկական անվտանգության վրա: Այն հայտնվել է Ռուսաստանի եւ Թուրքիայի, ինչպես նաեւ Ադրբեջանի ու Հայաստանի անբարենպաստ հարաբերությունների կենտրոնում: ԱՄՆ-ը չի ցանկանում խնդիրներ ունենալ նաեւ ՆԱՏՕ-Ռուսաստան հարաբերություններում: Եվ այն հանգամանքը, որ Ռուսաստանն ու Հայաստանը, ինչպես նաեւ Ադրբեջանն ու Թուրքիան դաշնակից երկրներ են, նույնպես մտահոգիչ է: Միացյալ Նահանգները չի ուզում, որ Լեռնային Ղարաբաղը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ կռվախնձոր դառնա»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փաշինյանը 7 օրով ԱՄՆ է գործուղում Գեւորգ Պապոյանին. Նա մրցունակության փոխանակման ծրագրի է մասնակցելու
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի...
Վահագն Խաչատուրյանը մեկնում է ԱՄՆ
Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է ՀՀ նախագահի աշխատակազմից...
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Ամենաշատ