News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Կամչատկայի բնակչուհին 4,5 մլն ռուբլի (69 000 դոլար) է փոխանցել խարդախին, որը ներկայացել էր որպես Միջուկային հետազոտությունների եվրոպական կենտրոնի  (ՄՀԵԿ) գիտնական: Այդ մասին հայտնում է Ռուսաստանի ՆԳՆ-ի մարզային վարչությունը: 

Ոստիկանություն է դիմել Պետրոպավլովսկ-Կամչատսկիի 50-ամյա բնակչուհի, որը հայտնել է, որ փետրվարի սկզբին սոցցանցում ծանոթացել է ԱՄՆ-ի քաղաքացու հետ, որը պատմել է, իբր աշխատում է ՄՀԵԿ-ի գաղտնի նախագծերի վրա` Արուբա կղզում, հայտնում է Lenta-ն:

«Երեք ամիս տեւած շփման ընթացքում նա խաբեության միջոցով եւ չարաշահելով վստահությունը տուժած կնոջից գողացել է ընդհանուր առմամբ չորս ու կես միլիոն ռուբլի: Կինը բանկից վարկ է վերցրել, վաճառել է իր բնակարանը եւ պարտք է վերցրել ընկերներից: Նա վստահ է եղել, որ իր հետ նամակագրություն վարողը կամուսնանա իր  հետ եւ երեխաների հետ կտեղափոխվի Պետրոպավլովսկ-Կամչատսկի», — նշել են ՆԳՆ-ից:

Տուժած կինը պատմել է նաեւ, որ սիրեցյալը խոստացել է ամերիկյան բանկում 25 հազար դոլարով նրա բացած հաշվին փոխանցել   1,5 մլն դոլարը, որը նրան իբր պարտք էր ՄՀԵԿ-ը: Այդ միջոցներով կինը նախատեսել էր ավելի ընդարձակ բնակարան գնել, որպեսզի իր ապագա ամուսինը կարողանա այնտեղ տեղավորվել իր երկու անչափահաս տղաների հետ:  

Ոստիկանությունը ստուգում է սկսել դիմումի փաստով: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երկու օրում բացահայտվել է հանցագործության 148 դեպք. Գրանցվել է 15 ավտովթար, վիրավորվել է 21 մարդ
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի...
Սանկտ Պետերբուրգում մարդկանցով ավտոբուսն ընկել է գետը. չորս մարդ մահացել է
Ավտոբուսում, ընդհանուր առմամբ, եղել է 15 ուղևոր, նախնական, չորսը մահացել են, ևս չորս մարդ կլինիկական մահվան վիճակում է...
«Օրենքով գող» է կալանավորվել․ ևս 6 անձի քրեական ենթամշակույթի հանցակազմերով մեղադրանքներ են ներկայացվել
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր...
Արոտավայրերը և վարելահողերն օգտագործել է արդյունահանման նպատակով
Անիի համայնքային ոստիկանները ստացել էին օպերատիվ տվյալ, որ Բագրավան...
Թմրամիջոցներ, wi-fi սարքեր, հեռախոսներ․ ներկայացվել է ՔԿՀ-ներում հայտնաբերված արգելված իրերի՝ ապրիլի հաշվետվությունը
Այսպիսով, քրեակատարողական ծառայողներն ազատազրկված անձանց համար բերված հանձնուքների միջից, ինչպես նաև նրանց անձնական զննությամբ, անձնական…
Կումայրիի բաժնի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել
Երկու դեպքով էլ հանգամանքները պարզվում են...
Ամենաշատ