News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

2014թ. հոկտեմբերի 31-ին Երեւանում ավազակային հարձակում կատարելու մեջ մեղադրվող Վազգեն Սեկոյանը դատապարտվեց 6 տարվա ազատազրկման: Մայիսի 24-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում նման որոշում կայացրեց դատավոր Մեսրոպ Մակյանը:

35-ամյա Վազգեն Սեկոյանի գործով դատաքննությունն անցկացվել է արագացված կարգով:

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վազգեն Սեկոյանը նախնական համաձայնության է եկել Նաիրի Մարությանի հետ եւ Երևանի Ամիրյան 15 շենքի բնակարաններից մեկի մուտքի մոտ հարձակում են գործել բնակչուհի Ռուզաննա Երիցյանի վրա: Այնուհետեւ երիտասարդներն ապօրինի մուտք են գործել նույն բնակարան, թափանցիկ կպչուն ժապավենով կապել նրա բերանը, ապա ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին` պատճառելով առողջությանը միջին ծանրության վնաս: Սեկոյանն ու Մարությանը կնոջը պատճառել են 2 մլն 350 հազար գույքային վնաս:

Սեկոյանին մեղադրանք էր առաջադրվել Քրեական օրենսգրքի 175-րդ մասի 1-ին, 2-րդ եւ 3-րդ կետերով: Դեպքից անմիջապես հետո Սեկոյանը երկրից դուրս էր եկել: Իրավապահ մարմինները նրան հայտնաբերել են այս տարի գարնանը եւ մարտի 12-ին հանձնվել է Հայաստանի իրավապահ մարմիններին:

Մարությանը հայտնաբերվել էր 2015թ. նոյեմբերի 18-ին Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում եւ կալանավորվել: Նրան մեղադրանք էր առաջադրվել, մեղադրանքն ապացուցվել էր, Մարությանը դատապարտվել էր 6 տարվա ազատազրկման:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Իսպանիայում 50 միլիոն եվրոյի 25 տոննա հաշիշ է առգրավվել
Նրանց խոսքով՝ թմրանյութը թաքցված է եղել Մարոկկոյից ժամանած բեռնատարում...
Մոսկովցուն սպանած ադրբեջանցու հարազատները սպառնում են սպանվածի ծնողներին
Սպառնալիքներ են հնչում նաև Հուսեյնովի հարազատներից, հայտնել է տուժողի փաստաբան Դենիս Կովալյովը…
Մոսկվայի դատարանը 2 ամսով կալանավորել է Ադրբեջանի քաղաքացուն՝ կայանելու պատճառով սպանության գործով
Դատավարության ժամանակ քննիչն ասել է, որ Ռոստովի մարզ ընկած ճանապարհին, որտեղ Շահինն ու իր եղբայրները մտադրվել էին թաքնվել ոստիկանությունից, նրանց հաջողվել է ևս մի քանի հանցագործություն կատարել
Մոսկվայում կայանման պատճառով մոսկվացու սպանության մեղսակիցները կասկածյալ ադրբեջանցու եղբայրներն են
Մենք եկել ենք մեր զարմիկների հետ...
Ռոստովի մարզում ձերբակալվել է մոսկվացու սպանության մեջ կասկածվող ադրբեջանցին
Կասկածյալն ու երկու հանցակիցները ձերբակալվել են Ռոստովի մարզում...
ԵՄ դատարանը թույլ չի տվել նարկոբարոն Էսկոբարի անունը գրանցել որպես ապրանքանիշ
2021 թվականի սեպտեմբերի 30 Escobar Inc. դիմել է EUIPO-ին՝ Pablo Escobar բառային նշանը որպես ապրանքանիշ...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ