News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

ԳԴՀ-ի կանցլեր Անգելա Մերկելը Frankfurter Allgemeine Zeitung թերթին տված հարցազրույցում հայտնել է, որ իր կարծիքով Եվրամիության եւ Թուրքիայի միջեւ միգրացիոն համաձայնագիրը ձախողման դատապարտված չէ, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: 

«Խոսակցություններ կային, թե համաձայնագիրը երբեք չի կայանա, չարժե նույնիսկ փորձել: Երբ կայացավ, ասում էին, թե երբեք չի գործի: Կլինեն նոր խնդիրներ, եւ կասեն, որ այ հիմա արդեն միանշանակորեն պարզ է դարձել, որ համաձայնագիրն իրոք տապալման է դատապարտված: Ես այդպես չեմ կարծում, ես այդպես չեմ աշխատում» — ասել է Մերկելը:

Նրա խոսքով, համաձայնագրի իրականացումը գործընթաց է, որի վրա կշարունակվի հետեւողական աշխատանքը: Նա նշել է, որ եթե որոշ պահեր, ինչպիսին Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղյալ համարելն է, ձգձգվում են բոլոր անհրաժեշտ պայմանների չկատարման պատճառով, ԵՄ-ը կաշխատի այդ դժվարությունները հաղթահարելու համար: 

Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Էրդողանը ԵՄ-ին սպառնացել էր դուրս գալ միգրացիոն համաձայնագրից, եթե Եվրամիությունն իր երկրի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմ չտրամադրի:   

Մայիսի սկզբին Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրախորհրդարանին (ԵԽ) եւ ԵՄ-ի Խորհրդին առաջարկել է հանել վիզայի սահմանափակումները Թուրքիայի համար, եթե Անկարան մինչեւ հունիսի վերջ կատարի վիզաները հանելու համար մնացած պայմանները: Դրանց թվին են դասվում  կոռուպցիայի կանխարգելման միջոցները, Եվրապոլի հետ օպերատիվ համաձայնագրերի շուրջ բանակցությունների անցկացումը, բոլոր անդամ երկրների հետ դատական համագործակցությունը, ահաբեկչության դեմ պայքարի օրենսդրության վերանայումը:  

ԵԽ-ի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Մարտինա Շուլցը «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է, որ Եվրախորհրդարանը Թուրքիայի քաղաքացիներին առանց վիզայի ռեժիմի տրամադրման օրենսդրական գործընթացը կսկսի այն բանից հետո միայն, եթե Անկարան կատարի դրա հետ կապված ԵՄ-ի բոլոր պահանջները: Էրդողանը հայտնել է, որ Թուրքիան չի վերանայի իր հակաահաբեկչական օրենսդրությունը եւ ԵՄ-ին երկերեսանիության համար է մեղադրել: 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Բորելը կարծում է, որ Ուկրաինան պատմական հնարավորություն ունի կապելու իր ապագան ԵՄ-ի հետ
Բորելը նշել է, որ 20 տարի առաջ եվրոպական ընտանիքը ողջունել է տասը նոր անդամ պետությունների, ինչը...
Դատապարտում եմ Վրաստանում ցուցարարների հանդեպ կիրառվող բռնությունը. Բորել
ԵՄ գերագույն ներկայացուցիչը դատապարտում է բռնությունը Վրաստանում...
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Ամենաշատ